Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: