Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանի Յազըլըթաշ գյուղում գտնվող և Վանի (Արարատյան) հայկական թագավորության արքա Մենուային վերագրվող մոտ 3 հազարամյա ուրարտերեն սեպագիր արձանագրությունը վտանգված է: Գանձագողերը փորձել են այն կոտրել բրիչով, գրում է ermenihaber–ը։

Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել, ուստի պատկան մարմիններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ալփասլան Ջեյլանը 1998 թվականից զբաղվում է հետազոտական աշխատանքներով: Այցելելով Յազըլըթաշ գյուղ` նա ականատես եղել պատմական գրավոր հուշարձանի նկատմամբ վանդալիզիմի դրսևորմանը:

Ըստ պրոֆեսորի՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ մարդիկ, որոնք ցանկանում է ջնջել պատմության հետքերը՝ նշելով, որ նախորդ այցի ժամանակ արձանագրությունները բրիչով կոտրված չեն եղել:

Նշենք, որ Մենուայի թողած այս արձանագրությունում ներկայացվում են արքայի նվաճողական արշավանքները:

armeniasputnik.am