Սարատովում հայրը բռնել է տղամարդուն, որը փորձել է առեւանգել իր 10-ամյա աղջկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երեխային հաջողվել է փախչել եւ տուն մտնել: Նա հորը պատմել է տեղի ունեցածի մասին:
Դուրս գալով փողոց՝ աղջկա հայրը բռնել է կասկածյալին եւ հանձնել իրավապահ մարմիններին:
Տղամարդուն ձերբակալել են եւ տարել ոստիկանության բաժանմունք: