«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է գրանցվել Երեւանում. 16-ամյա աղջկա առեւանգումը կանխել են ընկերուհիները՝ իսկական դիմադրություն ցույց տալով երեք երիտասարդների։
Դեպքը տեղի է ունեցել «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ի մոտ՝ հոկտեմբերի 28-ին։ Քանաքեռավանի 16-ամյա աղջկա ծանոթը՝ 21 տարեկան երիտասարդը, փորձել է ընկերների հետ միասին առևանգել նրան, սակայն աղջիկը դիմադրել է։ Բարեբախտաբար նա միայնակ չի եղել, այլ՝ ընկերուհիների հետ, ովքեր ևս միացել են երիտասարդներին ցուցաբերված դիմադրությանը և հաղթող դուրս եկել։
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։