Ինչպես հայտնու է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայում բնակվող աֆղանստանցի երկու տղամարդ ծրագրել են նրանցից մեկի դստեր սպանությունը։ Աղջիկը պոռնոդերասանուհի է դարձել և Ավստրիա է տեղափոխվել։
54-ամյա Մոհամեդ Փաթմանն ու 49-ամյա Դարյա Խան Սաֆին որոշել են սպանել Փաթմանի 25-ամյա դստերը՝ ով էրոտիկ ֆիլմերում է նկարահանվում։ Ֆիլմերը նկարահանում էր նրա ամուսինը՝ Սլովակիայի տարածքում։
Ոստիկանները դուրս են եկել հանցագործների հետքի վրա։ Տղամարդիկ ծրագրել էին մեքենայով հասնել Սլովակիա և աղջկան սպանել հենց աշխատանքի վայրում։
Երկու կասկածյալներն էլ ապրելու իրավունք էին ստացել Միացյալ Թագավորությունում Աֆղանստանում բրիտանացիներին օգնելու համար։ Հիմա նրանց հայրենիք են արտաքսում։