Պրոդյուսեր Բարի Ալիբասովի որդին՝ Ալիբասով կրտսերը, պատմել է հոր սպանության փորձի մասին։ Նրա խոսքով՝ աստղին փորձել են թունավորել անշարժ գույքի պատճառով։
«Հորս ցանկացել են սպանել։ Հունիսի 4-ին ես նրան գտել եմ մահամերձ ու շտապ տեղափոխել բժիշկ Իսաեւի կլինիկա, որը հայտնի է ալկոհոլային կախվածությամբ տառապող մարդկանց հաջող վերականգմամբ։ Ամբողջ երկիրը կսկսեր խոսել, որ նա շատ է խմում եւ ինչ-որ սխալներ գործում, բայց այդպես չէ։ Ավելի ուշ բժիշկ Բրյունի՝ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգի հիվանդանոցում ներքին հետաքննություն է անկացվել, որը ցույց է տվել, որ նրան ցանկացել են սպանել»,- հայտարարել է Ալիբասով կրտսերը։
Ալիբասովի որդին մտադիր է ոստիկանություն դիմել հոր նկատմամբ սպանության փորձի առիթով։ «Թունավորման փորձի փաստով քրեական գործ կհարուցվի, եւ մեղավորները պատիժ կկրեն։ Ես կասկածում եմ Անդրեյ Նազարովի հոր նախկին օգնական, «Ինտեգրալ» խմբի նախկին մասնակից Վալերի Յուրինին եւ Օլգա Շուշկինային»,- հայտարարել է Բարին։