«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւազգեստ մայրեր-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) եւ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Զրույցը կրկին «կառուցողական հուն չի մտել»՝ կանայք պնդել են իրենց պահանջը' 30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների եւ սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան Մարտի 1-ի զոհերի հետ: Իրենց ասել են' դուք շատ եք (մոտ 600 ընտանիք), առաջարկ է եղել փուլային տարբերակով լուծել հարցը'1000 դրամների հիմնադրամից:
Մարգարիտա Խաչատրյանն ասել է' «նման «հաշվապահություն» չի կարող լինել, այդ դեպքում հարցը վերջնական կլուծվի 10-11 տարի հետո, այլընտրանքային մոտեցում որդեգրեք՝ այս տարվա բյուջեի մուտքերը թույլ են տալիս դա:
Սուրեն Ղամբարյանը, որպես այլընտրանք, առաջարկել է սկզբի համար ֆիքսել ակտիվ բողոքավորներին, վճարել, մնացյալին գրաֆիկով վճարել, կանայք չեն համաձայնել: Ղամբարյանը խնդրել է 10-15 օր ժամանակ, ծնողները չեն համաձայնել եւ պատրաստվում են բողոքի ակցիաների' կառավարության առաջիկա նիստի ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում