«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։

«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ եւ մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի։ «Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:

Ասում են նաեւ, որ նույն՝ Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։ «Պարոն Գրիգորյանի դեմ միակ միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջեւ եւ ասում էր՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրենք որպես դեպուտատ, եւ մատնանշում էր հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։ Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում ցույցեր կան իր դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում