յսօր տեղի ունեցավ Հանրային խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ վախի մթնոլորտ է ստեղծվել: «Այնպիսի տպավորություն է՝ ասես 37 թիվը լինի։ Ես, իհարկե, իմ ապագայի հետ կապված որոշում կկայացնեմ։ Իսկ հիմա կարող եմ ասել, որ առանց Սահմանադրության փոփոխության անհնար է ցրել Հանրային խորհուրդը»։
Խորհրդի անդամները նշեցին, որ իրենց աշխատելու ռեսուրսները շատ քիչ են։ Մասնավորապես՝ չունեն աշխատավայր, նիստերն անցկացնելու սրահներ։ Խորհրդի անդամները մի քանի անգամ նշեցին, որ առանց աշխատավարձի են աշխատում։ Նրանք միաձայն ընդգծեցին, որ Հանրային խորհուրդը պետքական կառույց է, որը, դեռ բազմաթիվ աշխատանքներ պետք է կատարի։