Գերմանիայի արևելքում և արևմուտքում կենսապայմանների հավասարեցումը կարող է տևել մոտ կես դար կամ նույնիսկ ավելին: Այս կարծիքն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Suddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում, գրում է ТАСС գործակալությունը:
«Շատ հարցերում, որոնց համար կարծում էինք, որ երկրի արևելքն ու արևմուտքը կհավասարվեն, այսօր պարզ է, որ այս գործընթացը կտևի ավելի քան կես դար կամ ավելին»,- ասել է Մերկելը:
Կանցլերը կարծում է, որ հասարակությունն այժմ ավելի ակտիվ քննարկում է Բեռլինի պատի անկման թեման, քան նախկինում, ինչը, նրա կարծիքով, կարող է կապված լինել «աշխարհում ազգայնական և պաշտպանողական միտումների» աճի հետ:
«Եվ այստեղ տեսակետն առավել շատ ուղղված է «հին» և «նոր» հողերի միջև առկա տարբերությունների վրա»,- նշել է Մերկելը: