Ավստրալիայի հյուսիս-արևելքում հավի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել' կոտրելով մեքենաների, տների և ձեռնարկությունների պատուհանները, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Օդերևութաբանական ծառայությունները նահանգի բնակիչներին նախազգուշացրել են սպասվող եղանակային վատ պայմանների մասին:
Գրեթե 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ «հսկայական չափի կարկուտի և կործանիչ քամու» հետևանքով: