Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում մայիսի 26-ին' ժամը 23.00-ից մինչև 24.00-ը, տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք:

 

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

 

ՀՀ ԱԻՆ-ից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, մայիսի 27-ին' ժամը 12.30-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 27 կայաններ սկսել են իրականացնել կրակոցներ: