Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 27-ին, 18:30-ից մինչև 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել էր կարկուտ:
Թե ինչ վնասներ է կրել գյուղը, ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանից։
«Հանձնաժողովը դեռևս աշխատում է դաշտում վնասի չափը պարզելու համար և կարկուտի վնասները սովորաբար երևում են 2 օր հետո։ Մոտ 700 հեկտարի վրա է եկել կարկուտը։ Հիմնականում վնասել են պտղատու ծառերը, հացահատիկային կուլտուրաներն ու խաղողի այգիները։ Հատվածներով է վնասել, հատվածներ կան՝ 50 %, հատվածներ կան՝ 40 %», - ասաց գյուղապետը:
Հարցին՝ նման դեպքերում պետությունն աջակցություն ցուցաբերո՞ւմ է, հույս ունե՞ն, որ կօգնեն իրենց, Խլղաթյանը նշեց․ «Չեմ կարծում, վնասի չափը մեզ համար ենք ճշտում, որպեսզի ներկայացնենք մարզետարան»։
Սոնա Հարությունյան