Հարավկորեական Samsung ընկերությունը սկսել է լուրջ կերպով մրցել Xiaomi և Huawei ընկերությունների հետ: Ընկերության ղեկավարությունն արդեն մշակել է նոր ռազմավարություն, ըստ որի ընկերությունն իր արտադրությունը կարող է իրականացնել Չինաստանում: Ինչպես գրում է Reuters-ը, այս երկիր կտեղափողվի արտադրության մի մասը: Ծրագրվում է այս փոփոխություններն իրականացնել հաջորդ տարի:
Մոդելներից մի քանիսի՝ այդ թվում Galaxy A սմարթֆոնների արտադրությամբ կզբաղվի Wingtech ընկերությունը: Արտադրության տեղափոխումը Չինաստան Samsung ընկերությանը կօգնի տնտեսել ծախսերի 30 %-ը:
Մասնագետների կողմից այս ծրագիրը հավանության չի արժանացել, քանի որ վերջիններս կարծում են, որ այս քայլը կազդի Samsung-ի սմարթֆոնների որակի վրա:
vnews.am