Ընկերությունը որոշել է գնորդներին բացատրել, թե ինչպես են փոխվելու սմարթֆոնները վաճառքի ժամանակ:
Դեկտեմբերի 14-ին Samsung-ը ներկայացրեց Galaxy S21 ֆլագմանային նոր շարքը: Դրանք ոչ միայն ստացան նոր դիզայն, բարելավված տեսախցիկ և Exynos 2100 պրոցեսոր, այլ սարքավորումները նույնպես փոխվեցին։ Ականջակալներն ու լիցքավորիչը հեռացվեցին տուփից, ինչպես Apple-ի արտադրանքներից աշնանը:
Այս շնորհանդեսից հետո հարց էր առաջանում' ի՞նչ է լինելու այլ սմարթֆոնների հետ: Samsung-ը փորձեց պատասխանել դրան: Ընկերությունը նախազգուշացրել է, որ աստիճանաբար ներառված լիցքավորիչը բոլոր սմարթֆոններից դուրս կգա, բայց դա կկատարվի աստիճանաբար: Թվում է, որ ընկերությունը որոշել է գնալ Apple-ի ճանապարհով, որը հեռացրեց լիցքավորիչները նույնիսկ նախորդ տարվա մոդելներից: Ճիշտ է, ընկերությունը մանրամասնորեն չի բացատրում, թե որքան արագ կընթանա այս գործընթացը, և որ մոդելներն են առաջին հերթին կորցնելու լիցքավորիչը:
Samsung-ը կարող է լիցքավորիչը պահել բյուջետային սմարթֆոններում, որպեսզի հաճախորդները ստիպված չլինեն լրացուցիչ գումար վճարել, կամ, ընդհակառակը, լիցքավորիչը կտեղադրեն միայն պրեմիում սմարթֆոնների վրա, ինչպիսին է Galaxy Z Fold 2-ը: Բայց արդեն պարզ է, որ մեկ-երկու տարի հետո լիցավորիչները չեն լինի։ Երեք ընկերություններ (Apple, Xiaomi և Samsung) արդեն հայտարարել են նմանատիպ որոշման մասին, բայց թվում է, որ 2021-ին այլ ապրանքանիշեր աստիճանաբար կհրաժարվեն լիցքավորիչներից և ականջակալներից:
Սիրարփի Աղաբաբյան