Հայտնի երգիծաբան, գրող, հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը նոյեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան:
Հայազգի սիրված արտիստը ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանի ուղեկցությամբ մանրամասն ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:
Այցի ավարտին Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում.
«Բոլոր ժամանակների ամենամեծ ողբերգությունը, որ վերաբերվում է հայերին, չի կարող հանգիստ թողնել ոչ մի գիտակից մարդու: Այս Հայոց ցեղասպանության թանգարանն անհրաժեշտ է աշխարհին, ցանկացած մարդու՝ գիտակցելու համար, թե ուր կարող է գնալ աշխարհը, որի հետևանքները կլինեն աններելի աղետալի:
Չկան բավարար արցունքներ, որ սգան այս ողբերգությունը:
Անսահման սգում եմ:
Շնորհակալ եմ թանգարանի աշխատակիցներին այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք անում են իրենց սերունդներին օբյեկտիվորեն ցույց տալու համար, թե ինչ եղավ և, մի գուցե, թե ինչպես ապագայում կանխել նման վայրագությունները»:
Թանգարան այցից հետո, հայտնի դերասանը այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: