Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Լավրովը ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա ջրել Հիշողության պուրակում 12 տարի առաջ իր տնկած եղևնին։