Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման հարցը Ազգային ժողովում կքննարկվի դեկտեմբերի սկզբին: յս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,- նշել է Լենա Նազարյանը: