61-ամյա տղամարդը ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում խոստովանել է, որ Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

«Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։