Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։
Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Միջոցառումները շարունակական են։