ՀՀԿ-ական օլիգարխ, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամվել), որ այլևս նախկին ընդդիմադիր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում չէ, ավելին՝ Նոր Հայաստանում դարձել է դասական գործարար, պարզվում է՝ շարունակում է նախկինի պես օղիներ կեղծել, և, չգիտես ինչու, ճկուն գործարարի իրավախախտումներն օրվա իշխանությունը չի նկատում։
Ավելին, խոշոր գործարարի իրավախախտ գործունեությունը հեղափոխությունից հետո այն ծավալի ու չափերի է հասել, որ ՌԴ Կառավարությունը ՀՀ կառավարության դեմ բողոք է ներկայացրել։ Մասնավորապես, օգոստոսին ՌԴ Ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ պահանջելով Հայաստանում դադարեցնել հանրահայտ ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիների արտադրությունը:
Իսկ դրանք, 168․am-ին հասած տվյալներով, նույնպես արտադրվում են Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից: Այս պաշտոնական գրությանը հետևած գործընթացի մասին ավելի մանրամասն 168.am-ը կտեղեկացնի հաջորդիվ հրապարակումներում, մինչ այդ ներկայացնենք ամենակարևորը՝ նախկին օլիգարխ, ներկայումս խոշոր գործարարի համբավ վայելող Ալեքսանյանը շարունակում է կեղծել հանրահայտ բրենդային օղիները և ստանալ գերշահույթներ, ինչը, սակայն, ոչ վարչապետ Փաշինյանին, ոչ էլ փոխվարչապետ Ավինյանին չեն խանգարում վերջինիս հետ ջերմ հարաբերություններ ունենալ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում