Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս տարի ևս նախատեսել է պարգևատրել իր աշխատողներին. «Այո՛, պարգևավճարներ տրվելու են։ Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու»:

Նախարարը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե այդ որոշումը կունենա նախորդ տարվա բացասական արձագանքը, մասնավորապես նշելով՝ «կյանքը ցույց կտա, թե ինչ արձագանք կլինի»։

Ջանջուղազյանի խոսքով՝ վարձատրության համակարգը պետք է կարևորել. «Այս ժամանակահատվածում մենք դեռ չեն գտել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը»։