Այսօր մամուլը գրել էր, թե ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի 50-ամյակին նվիրված ծննդյան արարողությունը այնքան էլ հարթ չի անցել: Մասնավորապես, հրավիրյալների թվում եղել են «օրենքով գողեր», ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի պետական բարձրաստիճան պաշտոնյաները չմասնակցեին խնջույքին:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց խնջույքի մասնակիցներից մեկի հետ՝ տեղեկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է անցել Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունը:
Տեղեկացանք, որ խնջույքին ներկա են եղել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ՌԴ-ում ճանաչում ու հարգանք վայելող արվեստի գործիչներ և այլոք: Ծննդյան արարողությունն անցել է հավուր պատշաճի և այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսվել էր:
Ինչ վերաբերում է որևէ անախորժ դեպքի կամ միջադեպի, մեր զրուցակիցը կտրականապես հերքեց՝ պնդելով, թե ծննդյան արարողությանը ներկա են եղել բոլոր հրավիրյալները և խնջույքն անցել է ջերմ մթնոլորտում, որևիցե միջադեպ տեղի չի ունեցել և հրապարակումը, պարզապես, ապատեղեկատվություն է: