Հայտնի թուրք պատմաբան Թաներ Ակչամը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Դա պատմական որոշում է և պատմական օր ոչ միայն հայերի, այլ նաև թուրք ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության համար», - գրել է Ակչամը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև նշել է, որ այդ որոշումը ենթակա չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատման, քանի որ ըստ նրա՝ իրավաբանական տեսանկյունից ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: