Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումն ավարտվեց: Այն տևեց շուրջ մեկ ու կես ժամ:

 

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում ընթացող հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը դուրս եկավ միայնակ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդիպման մանրամասները լրացուցիչ կտեղեկացնի:

 

Տեղեկացնենք, որ Ահմեթ Դավութօղլուն քիչ հետո մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար: