Վիեննայի պետական Օպերայի բալետի դպրոցի ուսուցիչները երեխաներին խորհուրդ են տվել ծխել, որպեսզի քաշ չհավաքեն: Այս մասին ասված է ակադեմիայում չարաշահումները ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի զեկույցում:

Հանձնաժողովը պարզել է, որ երիտասարդ պարողները ենթարկվում են կոշտ մարզման մեթոդների:

Հանձնաժողովի ղեկավար Սյուզաննա Ռեինդլ-Կրաուսկոպֆի խոսքով՝ ուսանողներին խորհուրդ է տրվել սկսել ծխելը, որպեսզի նիհար մնալ, իսկ նրանց դիմելիս ոչ թե օգտագործում էին իրենց անուն-ազգանունը, այլ անունը և հագուստի չափը:

«Ակնհայտ է, որ երեխաները և դեռահասները Վիեննայի բալետի դպրոցում բավարար չափով պաշտպանված չեն խտրականությունից, անտեսումից և առողջության համար բացասական հետևանքներից»,- ասվում է զեկույցում: