Իսպանիայի առանության շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը հանդիպել են միմյանց: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձավ մադրիդյան թիմի առաջին մարզիչը, ով «Կամպ Նոու»-ում տեղի ունեցած առաջին 5 կլասիկոներում չի պարտվել:

Կատալոնյան թիմի մարզադաշտում Զիդանի գլխավորած թիմը տոնել է երկու հաղթանակ, երեք անգամ էլ ոչ-ոքի է խաղացել: