«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ իր տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: ԼՈՒՐԵՐ.com–ի թղթակիցը կապ է հաստատել նրա հետ՝ ճշտելու՝ ինչքանով է հավաստի այդ տեղեկությունը:
Մեր հարցին, թե որտեղից գիտի մեղադրանք առաջադրելու մասին, Մելիքյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ, որ մեղադրանք առաջադրելիս նույն սենյակում չեմ գտնվել, բայց ունեմ կոնկրետ տեղեկություն այդ մասին»:
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։