Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից:
Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը:
Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է: Նրա գործունեության հիմնական ուղղությունը Կենտրոնական Եվրոպայի ներքին և միջազգային թռիչքներն են: