Բրիտանացի երգիչ և երգահան Ռոդ Ստյուարտին, իր որդու՝ Շոնի հետ միասին, ձերբակալել են Ֆլորիդայում մանկական երեկույթի ժամանակ՝ անվտանգության աշխատակցի և մեկ այլ աշխատակցի վրա հարձակվելու համար, գրում է Mirror պարբերականը։
Երգչի նկատմամբ բողոք է ներկայացրել միջոցառման անվտանգության աշխատակիցը, որը դիմումով ոստիկանություն է ներկայացել, նշելով, որ Ստյուարտը իր որդու և էլի մի քանի երեխաների հետ միասին փորձել են ներխուժել մասնավոր միջոցառման սրահ։ Նրանց նկատել է անվտանգության աշխատակիցը և խնդրել է հեռանալ, սակայն Ստյուարտը չի ցանկացել լքել այդ վայրը։ Վիճաբանության արդյունքում Ստյուարտը հարվածել է անվտանգության աշխատակցին, իսկ նրա որդին հրել է սրահի աշխատակցին։
Հայտնի է, որ Ստյուարտը ներողություն է խնդրել իր արարքի համար, սակայն անվտանգության աշխատակիցը, միևնույնն է, ցանկանում է նրա դեմ գործ հարուցել։