Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Արցախի ԱԳՆ-ն գրում է. «Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։
Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղդադի մոտակայքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սուլեյմանին