Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Գետաշեն գյուղում գտնվող ավազահանքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է 32-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Նրա ձեռքը մնացել է ավազաղացող սարքի(դրաբիլկա) մեջ, կտրվել է եւ ստացված վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի համար։
Այս լուրը հաստատեց նաեւ ԱԻՆ-ը։