Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած Opel մակնիշի 34 NM 204 համարանիշի, Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի 36 AG 177 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան Ս.-ի վարած Nissan մակնիշի 36 NM 949 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Դ. Գևորգյանի ուղևոր՝ Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները, ոստիկանսւթյան Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: