«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարեվերջին դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Հայկ Մարությանի արձակուրդը երկարացվել է հետին թվով, կեղծվել են փաստաթղթեր, եւ փոխքաղաքապետը որոշումներ է կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։ Երեկ Խաժակյանին պատասխալ են։
Ի՞նչ է գրված ՀՔԾ պատասխանում։ «Մինչեւ այդ ասեմ, որ Ամանորի ընթացքում մի քանի նոր հանգամանքներ եւս ի հայտ եկան. առաջինը' լիազորությունների անցում, որն ուղեկցվել է պաշտոնական կեղծիքով, մյուսը' ինքնիրավչություն։ Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք, որ քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանը լիազորություններ է վերապահել Հայկ Սարգսյանին, պարզվում է, որ նա որեւէ թուղթ չի ստորագրել, եւ այն ամենը, ինչ արել է Սարգսյանը, դրա տակ փաստաթուղթ չկա, ինքնակոչ քաղաքապետ է եղել՝ դա Քրեական օրենսգրքով որակվում է' «լիազորությունների յուրացում»:
Ի դեպ, երբ հաղորդման «հետքերով» ՀՔԾ քննիչը գնացել է քաղաքապետարան, հասկանալու' ինչպես անեն, որ գործը «ջրեն», պահանջել է թղթերը, նայել-տեսել են, որ նման որոշում իսկապես չկա, խորհուրդ են տվել Հրաչյա Սարգսյանին' հետին թվով սարքել այդ փաստաթուղթը, նա չի համաձայնել։
Ինքս էլ Հրաչին զգուշացրել եմ՝ եթե ինքը գնա նման քայլի, ապա ես դրա հակափաստարկներն ու փաստաթղթերն ունեմ: Բայց սա դեռ բոլորը չէ. երբ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին ուղարկում են չկեղծված փաստաթուղթ' քաղաքապետի 3-րդ տեղակալի վրա դրվող լիազորությունների մասով, նա այդ թղթի վրա պաշտոնական առարկություն է գրում ու ստորագրում, որ Երեւանի մասին օրենքով՝ միայն մեկ անձ կարող է փոխարինել քաղաքապետին, առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է պատասխանին, նշեմ ընդամենը մեկ հանգամանք՝ այսքանից հետո իրավաբանական վարչության պետը չի կանչվել բացատրություն տալու»: