Ինչպես հայտնի է՝ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով' ինքնասպանության հասցնելը։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Մեր բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխաները՝ ծնողների տանը: Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում: