«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը չփոփոխվեց․ նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նա նշեց, որ հիմնավորումը դատարանը չի ներկայացրել, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը։
Խուդոյանի խոսքով՝ կանխատեսելի դատական ակտ էր, նրանք նույնիսկ չեն պնդել, որ Թավադյանի ներկայությունը ապահովվի նիստերի դահլիճում։
Պաշտպանը նաեւ նշեց, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ, ապա Եվրոպական դատարան։
Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։