Հանրապետության տարածքում հունվարի 22-ի, 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, ինչպես նաև 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն: