Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ' 18-23 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 15-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Ինչպես «Արմենպ րես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ին կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: Քամին' հարավ-արևմտյան' մինչև 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: Հուլիսի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: