Հանրապետության տարածքում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

 

Oդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհ ետև աստիճանաբար կբարձրանա: Քամին արևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 17-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, մարտի 16-ին' +19, մարտի 17-ին' +16, մարտի 18-ին' +17, մարտի 19-ին' +19 աստիճան: