Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում' ձյուն:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3աստիճանով, 16-ի ցերեկը նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը , 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին' +9, դեկտեմբերի 16-ին' +11 աստիճան: