Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-10-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Երևանում` դեկտեմբերի 6-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: