Երեւանում, հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանին։