րմավիրի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Հ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 36 ԼF 650 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել փողոցի արտաքին լուսավորության էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորը, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրույմ հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել եւ փրկարարները, եւ բժիշկները:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։