Առողջապահական կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություներով Հայաստան է ժամանել ջերմող 11 հիվանդ:
«Նրանք 11-ն էլ եկել են Չինաստանից: Ըստ օրակարգի՝ նրանց պետք է ջերմաչափում անեին ու ջերմության առկայության դեպքում՝ շտապօգնության մեքենաներով տեղափոխեին ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կանցնեն կորոնավիրուսի թեստ»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ իր տեղեկություներով այդ մարդկանց տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, թե հետագայում ի՞նչ ընթացակարգով է նրանց օգնություն ցույց տրվել, ինքը դեռ տեղյակ չէ:
Մենք փորձեցինք կապ հաստատել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի հետ՝ պարզելու, թե ունեցել են օդանավակայանից տեղափոխված ջերմող հիվանդներ, թե՝ ոչ:
Ո՛չ ընդունարանից և ոչ էլ տնօրենի սենյակից մեր հարցին չպատասխանեցին՝ խուսափելով փոխանցել որևէ կոմպետենտ մարդու հեռախոսահամար: Մնում է հուսալ, որ նման վերաբերմունքը պայմանավորված է ընդամենը աշխատանքային վերջին ժամերի հոգնածությամբ: