Մարտի 27-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: