Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտայն հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ' փետրվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան թիվ 5 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 22-ամյա Վահագն Կոլյանի վարած «Օպել» մակնիշի' 17 PR 111 և 29-ամյա Աննա Խաչատրյանի վարած «Միցուբիշի» մակնիշի' 17 ՍՍ 711 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով' «Օպել»-ի ուղևոր, 23-ամյա Նարինե Սողոմոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Օպել»-ի վարորդ Վ. Կոլյանն աշխատում է «Երազանք» թատերախմբում' որպես դերասան, իսկ հիվանդանոց տեղափոխված Ն. Սողոմոնյանն աշխատում է «ՈՒմիկո» ՍՊԸ-ում' մենեջեր: