Ադրբեջանում հարսի և սկեսրայրի վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Շաքին քաղաքում. 1933թ. ծնված Հուսեյնալի Աբդուլլաօղլուի և 1968թ. ծնված Ազադա Իսմայլիովայի միջև, դեռևս անհայտ պատճառներով, սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Հուսեյնալին հրացանից կրակ է բացել Իսմայիլովայի ուղղությամբ: Կինը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ Հուսեյնալին Իսմայիլովայի սկեսրայրն է:

Հուսեյնալին ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: