Բաքվում սկեսուրն առանձնահատուկ դաժանությամբ սպանել է սեփական հարսին եւ 6 ասմական թոռնուհուն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հանցագործությունը կատարվել է Բաքվի Սուրախանիի շրջանում, վարձու բնակարանի բակում, որտեղ 40-ամյա Շարգիյա Հուսեյնովան ապրում էր հարսի' 20-ամյա Էլնարա Նաջաֆովայի հետ:

 

Կենցաղային վիճաբանության հողի վրա Շ.Հուսեյնովան մի քանի հարված է հասցրել Է.Նաջաֆովայի գլխին, ով տեղում մահացել է գլխի գանգուղեղային վնասվածքից: Հետո Շարգիյա Հուսեյնովան մտել է տուն եւ խեղդել 6 ամսական թոռնուհուն' Էմիլիային: Շարգիյա Հուսեյնովան ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: