Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչ Ջալալ Գուրբանովը Բաքվի Սաբունչի շրջանում գազանաբար սպանել է սեփական դստերը' 30-ամյա Զարիֆա Գուրբանովային:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սաբունչիի ոստիկանությունը ANS PRESS-ին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Սաբունչիի երկաթուղային կայարանում: Զ.Գուրբանովայի դին հայտնաբերվել է սրտի շրջանում դանակի երեք հարվածի հետքերով: Պարզվել է, որ նրան սպանել է հայրը' Ջ. Գուրբանովը, ով հատուկ դստերը սպանելու համար Բաքու էր եկել Բարդայից: Նախնական տվյալներով' հայրը դստերը սպանել է խանդի հողի վրա' վերջինիս թեթեւ կյանքով եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Նշվում է, որ Զ. Գուրբանովան վեր ջերս ամուսնալուծվել էր եւ մնացել փոքր երեխայի հետ:

 

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: