Ուկրաինացի զինվորականները ալկոհոլ օգտագործելու համար նկատողության պատճառով՝ գնդակահարել են իրենց հրամանատարին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ինքնիշխան Դոնեցկի ժողովրդական հանրապետության օպերատիվ հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:

 

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին՝ Ուկրաինայի Զինված ուժերի 128-րդ հատուկ լեռնային հարձակման բրիգադում:

Գիշերային շրջայցի ժամանակ առաջին գումարտակի հրամանատար լեյտենանտ Սլոբոդան 5 զինծառայողի է հայտնաբերել ալկոհոլի ազդեցության տակ:

Բասուրինը հայտնել է, որ այս և նմանատիպ այլ դեպքեր պաշտոնական հաշվետվություններում նախկինում չեն եղել, քանի որ ուկրաինական բանակի հրամանատարությունը «հանրության առաջ չի ցանկանում հրապարակել այն ապօրինությունները», որոնք տեղի են ունենում Ուկրաինայի Զինված ուժերում:

«Դասակի հրամանատարի նկատողությանն ի պատասխան՝ ոչ մի արձագանք չի եղել, և երկխոսության ժամանակ երկու սերժանտ հրազեն են օգտագործել և գնդակահարել իրենց հրամանատարին»,- պատմել է Բասուրինը:

Մարտի 7-ի գիշերը՝ լույս 8-ին, Դոնբասում ուժի մեջ է մտել հերթական հրադադարը, որը Մինսկում համաձայնեցրել է եռակողմ շփման խումբը: Այդուհանդերձ, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրաձգության մեջ: